ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տեխասում աբորտների արգելքը ինքնադատաստանի համակարգ է անվանել, hաղորդում է NBC-ը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Տեխասում արգելվել է հղիության ընդհատումները 6-րդ շաբաթից հետո, նույնիսկ եթե խոսքը բռնաբարության եւ ինցեստի զոհերի մասին է։
«Տեխասի այդ օրենքի մեջ ամենացավալին այն է, որ այդպիսով այսպես կոչված ինքնադատաստանի համակարգ է ստեղծվում, որի շրջանակում մարդիկ պարգեւատրում են ստանում»,-ասել է նա՝ դա անվանելով անհեթեթ եւ գրեթե հակաամերիկյան։
Բայդենը դեմ է հանդես եկել պարգեւատրումներին նրանց, ովքեր կհայտնեն «խախտողների» մասին։ Այսպես, Տեխասի ցանկացած բնակիչ կարող է դատի տալ նրանց, ովքեր կօգնեն կանանց ընդհատել հղիությունը, եւ կստանա 10 հազար դոլար, եթե շահի քաղաքացիական հայցը։





























