Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ Queen Elizabeth հածանավը շաբաթ օրը ժամանել է ճապոնական Յոկոսուկա բազայի նավահանգիստ՝ Տոկիոյի ծոցի մուտքի մոտ, հաղորդում է Stars and Stripes-ը:
Բրիտանական նորագույն ավիակիրն առաջին անգամ է մտնում ճապոնական նավահանգիստ:
Օգոստոսի 24-ին Ճապոնիան եւ Մեծ Բրիտանիան համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Խաղաղ օվկիանոսում՝ Օկինավա կղզուց հարավ: Դրանց մասնակցել են բրիտանական ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը՝ Queen Elizabeth-ի գլխավորությամբ, ճապոնական ինքնապաշտպանական ուժերի «Իսե» կործանիչը, ինչպես նաեւ ճապոնական եւ ամերիկյան ռազմաօդային ուժերի F-35B եւ F-15 ինքնաթիռներ:
Զորավարժությունների ընթացքում կողմերը տախատակամածի վրա թռիչքի եւ վայրէջքի վարժանքներ են իրականացրել:
Queen Elizabeth ավիակիրը մայիսի 22-ին լքել է Պորտսմուտի ռազմածովային բազան, որպեսզի ղեկավարի 28-շաբաթյա արշավը: Դրա երկարությունը կկազմի 48,1 հազար կմ՝ Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում կանգառներով:





























