Ամերիկացի մասնագետները փորձում են վերացնել Մեքսիկական ծոցում՝ Լուիզիանայի մերձակայքում, նավթի արտահոսքի հետեւանքները, հայտնում է The Independent-ը:
Բիծը ծածկում է մոտավորապես 16 կմ ջրային տարածք: Այս շրջանին վրա հասած «Իդա» փոթորկից հետո արտահոսքը հաջողվել է հայտնաբերել արբանյակներից եւ ԱՄՆ-ի օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության աերոնկարահանումների օգնությամբ:
Ըստ փորձագետների ենթադրությունների՝ արտահոսքի աղբյուրը հին, չօգտագործվող խողովակաշարն է, որը վնասվել է աղետից: Շրջան են ուղարկվել լրացուցիչ նավեր, որոնք զբաղվում են ջրային մակերեսի մաքրմամբ:





























