Լուկով ամրոցի բարեկամների միության երկու անդամներ Հարավմորավյան Լուկով ամրոցի հարակից տարածքում 14-րդ դարասկզբի 400 արծաթե մետաղադրամներ են գտել, հայտնում է Planet Today-ը:

Գանձը հայտնաբերվել է պատահաբար, Զլինի երկրամասում Լուկով գյուղի մերձակայքում սունկ հավաքելիս: «Երիտասարդ կաղնիների թավուտում վայրի խոզերը կաղին փնտրելիս հող էին փորել, եւ այնտեղ փայլատակում էին արծաթե մետաղադրամները: Դա իսկական գանձ էր՝ 392 պրահյան գրոշներ եւ կոմս Յոստ Մորավեցու 27 գելլերներ»,- հայտնել է Ընկերության նախագահ Իրժի Գոլիկը:

Գտնված արտեֆակտները կարելի է տեսնել սեպտեմբերի19-ին՝ Ամրոցների օրվա ընթացքում: Լուկով ամրոցը կառուցվել է 18-րդ դարում՝ ռոմանական ոճով: Նրա ավերակները հասել են մինչեւ մեր օրերը: