ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Վաշինգտոնում իր հյուրանոցը վաճառելու շուրջ, հաղորդում է Business Insider-ը:
Թրամփին պատկանող հյուրանոցը գտնվում է ԱՄՆ մայրաքաղաքի գլխավոր փողոցում՝ Փոստի հին բաժանմունքի շենքում, որը Թրամփը վարձում է դաշնային կառավարությունից: Շենքը տեղակայված է Սպիտակ տնից 500 մետր եւ Պալիտոլիումից մեկ կմ հեռավորության վրա:
Գործարքի մանրամասները հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ բանակցություններում առաջխաղացում կա: Անշարժ գույքի իրավունքը կարող է վաճառվել կառուցապատող ընկերությանը, որը բանակցություններ է անցկացնում հյուրանոցային բրենդերի հետ, որոնք պատրաստ են զբաղվել սեփականությանը վերաբերող վարչարարությամբ:
Թրամփը ձգտում էր վաճառել հյուրանոցը դեռեւս 2019 թվականին, երբ նա զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, եւ աղբյուրները հայտնում են, որ նա, ըստ ամենայնի, գործարքի համար կստանա 500 միլիոն դոլարից պակաս:





























