Boeing 787 Dreamliner-ի մատակարարումը, որը դադարեցվել է մայիսից, ըստ ամենայնի, չի վերականգնվի մինչեւ հոկտեմբերի սկիզբ ԱՄՆ անվտանգությունը կարգավորող մարմինների հետ տարաձայնությունների պատճառով, հաղորդում է The Wall Street Journal թերթը:

ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը դեռեւս չի հաստատել նոր ինքնաթիռների զննման մեթոդիկայի մասին ընկերության առաջարկը: Ի սկզբանե պատվիրատուներին ինքնաթիռների փոխանցումը դադարեցվել էր, քանի որ կոնցեռնն ու կարգավորող մարմինները սկսել էին ավելի ուշադիր ստուգել արտադրական դեֆեկտները: Արդյունքում Boeing-ը չէր կարողացել մատակարարել Dreamliner-ն ավելի քան 25 միլիարդ դոլարի չափով: Շուրջ հարյուր ինքնաթիռ էր սպասում պատվիրատուներին մատակարարման հունիսի վերջում, յուրաքանչյուր միավորի գինը սկսվում է շուրջ 250 միլիոնից:

Boeing-ը խոստացել է շարունակել ջանքեր գործադրել մատակարարումները վերականգնելու համար: