Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 18 645-ով: Համավարակի ամբողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 7 միլիոնն ու կազմել 7 012 599-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկայում Ռուսաստանում շարունակում է բուժում ստանալ 554 668 մարդ:

Մեկ օրվա ընթացքում մահերի թիվը հասել է 793-ի, իսկ դրա նախորդ օրն այդ թիվը կազմում էր 796: Կորոնավիրուսի հետեւանքով ընդհամենը մահացել է 187 200 պացիենտ:

Ապաքինվածների թիվը մեկ օրում աճել է 15 256-ով: Ընդամենն առողջացել է 6 270 731 մարդ: