Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կրտսեր որդին՝ Սաադին, անձնական անվտանգության նկատառումներով կիրակի լքել է Լիբիան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Hadath-ը:
Ինչպես հաղորդում է Al-Marsad տեղեկատվական պորտալը, Տրիպոլիի իշխանությունները Սաադի Քադաֆիին թույլատրել են արդարացումից հետո լքել երկիրը եւ Միտիգա միջազգային օդանավակայանից մեկնել Թուրքիա: Պարբերականը Twitter-ի իր պաշտոնական էջին տեղադրել է գլխավոր դատախազի՝ նախագահական խորհրդին ուղղված դիմումի պատճենը դեռ հունիսին կայացված արդարացման վճռի վերաբերկալ:
Սաադի Քադաֆին Լիբիայի առաջնորդի երրորդ որդին է, ով սպանվել էր 2011 թվականի աշնանը: Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո նա փախել է Նիգեր, սակայն 2014-ին նրան արտահանձնել էին այս նահանգի իշխանությունները: Նա մի քանի տարի անցկացրել էր Տրիպոլիի բանտում, իսկ 2018-ին արդարացվել էր 2011-ի այսպես կոչված գարնանային հեղափոխության ժամանակ սպանության եւ ճնշումների կազմակերպման մեղադրանքով, որի ընթացքում էլ ապստամբների կողմից դաժանաբար սպանվել էր Մուամար Քադաֆին, իսկ երկրում քաոսի լիակատար շրջան էր սկսվել:




























