Աֆղանստանի նախկին ոստիկան Բանու Նեգարը գնդակահարվել է ամուսնու եւ երեխաների ներկայությամբ «Թալիբան» շարժման կողմից (Ռուսաստանում արգելված կազմակերպություն), կինը վեց ամսական հղի էր: Այս մասին հայտնում է BBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով զոհի հարազատներին:
Միջադեպը տեղի է ունեցել Նեգարի տանը, որը գտնվում է կենտրոնական Գոր նահանգի Ֆիրուզկուհե քաղաքի մայրաքաղաքում: Կնոջ հարազատները լուսանկարներ են տրամադրել, որոնցում երեւում է նրա խիստ այլանդակված դեմքն ու արյունոտ պատերը: Բացի այդ, տեղի երեք բնակիչ հաստատել է սպանության փաստը:
Սպանության մասին տեղեկությունները կցկտուր են: BBC-ն վկաների կողմից տեղի ունեցածի մասին չխոսելու ցանկությունը կապում է թալիբների վրեժխնդրությունից վախի հետ:
Թալիբները հայտարարել են, որ որեւէ առնչություն չունեն Նեգարի մահվան հետ եւ խոստացել են հետաքննել սպանությունը:
«Մենք տեղյակ ենք այս միջադեպի մասին, եւ ես հաստատում եմ, որ թալիբները նրան չեն սպանել, մեր հետաքննությունը շարունակվում է»,- հեռուստաալիքին ասել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:





























