Կատարը շուտով կվերսկսի Գազայի հատվածում քաղաքացիական ծառայողների եւ անապահով ընտանիքների ֆինանսավորումը՝ Արեւմուտքի աջակցությամբ Պաղեստինյան ինքնավարության եւ ՄԱԿ-ի ներգրավմամբ նոր մեխանիզմի միջոցով, հայտնում է Reuters-ը:

Դոհան ֆինանսավորել է Գազայի վերականգնման եւ ենթակառուցվածքային նախագծերը 2014-ի պատերազմից հետո, սակայն մայիսին ռազմական գործողությունների հերթական փուլը դրդեց Իսրայելին եւ ԱՄՆ-ին վճարումների վերանայում պահանջել:

Հատուկ բանագնաց Մուհամեդ ալ-Էմադին Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ հանդիպումից հետո ասել է, որ մայիսից դադարեցված քաղծառայողների եւ անապահով ընտանիքների համար Կատարի ֆինանսավորումը կվերսկսվի առաջիկա օրերին:

Գազով հարուստ Կատարն ամսական 30 մլն դոլար էր ծախսում՝ մեկ էլեկտրակայանի շահագործման եւ Գազայի հատվածում կարիքավոր ընտանիքներին եւ պետ​​պաշտոնյաներին աջակցելու համար:

Ալ-Էմադին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը հաստատել է վճարման նոր մեխանիզմը, որին կմասնակցի Պաղեստինյան ադմինիստրացիայի հետ մրցակցող նախագահ Մահմուդ Աբասը, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ը:

Իսրայելի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ ԽՎ-ի եւ ՄԱԿ-ի գլխավորած մեխանիզմը կարող է օգնության տրամադրում ներառել վաուչերների տեսքով, այլ ոչ թե՝ կանխիկ՝ որպես երաշխիք, որ ՀԱՄԱՍ-ը բանակի կարիքների համար գումար չի ուղղել: