Ալյումինի գները բարձրացել են Գվինեայում տեղի ունեցած հեղաշրջման ֆոնին, որը մտավախություն է առաջացրել, որ բոքսիտի՝ մետաղի պատրաստման համար օգտագործվող հումքի մատակարարումները կարող են ընդհատվել, հաղորդել է Reuters-ը:
Վերլուծաբանների խոսքով՝ Գվինեայում արտադրվում է բոքսիտի պաշարների մոտ մեկ քառորդը, թեեւ մատակարարման խափանումներ առայժմ չեն գրանցվել:
Երկուշաբթի ռազմական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի ցամաքային եւ օդային սահմանները վերաբացվել են զինվորականների կողմից կառավարության ցրվելու վերաբերյալ հայտարարությունից մեկ օր անց:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ալյումինը 2011 թվականի մայիսից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակից՝ 2775.50 դոլարից թանկացել է 1.1 տոկոսով եւ կազմել մեկ տոննայի դիմաց 2.756 դոլար:
Մինչդեռ Գվինեայի բոքսիտի գները Չինաստանում գրեթե 18 ամսվա ընթացքում են հասել ամենաբարձր մակարդակին:
Այս տարի ալյումինը թանկացել է մոտ 40 տոկոսով:
Գվինեայում տեղի ունեցող իրադարձությունները «կրակի վրա յուղ են լցնում նաեւ այն պատճառով, որ ալյումինի վերաբերյալ ողջ լավատեսական պատմությունը հանգում է սահմանափակ մատակարարումներին», - ասել է վերլուծաբան Ջուլիուս Բաերան, չնայած նա կարծում է, որ երկրի նոր ղեկավարները դժվար թե խարխլեն երկրի տնտեսության նման կարեւոր ոլորտը:




























