Թաիլանդում սկսվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով զանգվածային ցույցերը, հաղորդում է The New York Times-ը։
Հազարավոր տեղաբնակներ են դուրս եկել փողոցներ։ Նրանք իշխանությանը մեղադրում են պանդեմիայի դեմ պայքարի հարցով ոչ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու մեջ։ Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Պրայուտ Չան-Օչի հրաժարականը։
Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ։ Նրանք նաեւ ռեզինե փամփուշտներով կրակ են բացել։
Թաիլանդում պանդեմիայի սկզբից զոհվել է ավելի քան 12 000 մարդ։





























