Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունեցել Բունդեսթագի վերջին լիագումար նիստում խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնցից հետո պլանավորում է թողնել պաշտոնը, տեղեկացնում է Spiegel-ը։
Նշվում է, որ կանցլերը խոսել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կանաչ էներգետիկայի զարգացման եւ ահաբեկչության ու կիբեռհանցագործության սպառնալիքների մասին։ Բացի այդ, Մերկելը նորից նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը աշխատում է եւ քաղաքացիներին տալիս է ազատություն։
Կանցլերն անդրադարձել է նաեւ երկրի ղեկավարության թեմային սեպտեմբերի 26-ի ընտրություններից հետո։ Նա նորից աջակցություն է հայտնել ՔԴՄ/ՔՍՄ գծով գործընկերոջը՝ Արմին Լաշեթին, նրան կենտրոնամետ բնութագրելով։
Հնարավոր այլ կոալիցիաներից նա առանձնացրել է սոցիալ-դեմոկրատների եւ «Կանաչների» միավորումը, ինչից հետո իրենց առարկություններն են հայտնել «Ձախ» կուսակցության քաղաքական գործիչները։ Մերկելն ավելի վաղ ուղղակի նշում էր, որ չի ցանկանում այդ ուժը տեսնել կառավարական կոալիցիայի կազմում։
Սեպտեմբերյան հարցումների տվյալներով՝ «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) պահպանում է առաջին տեղը պահպանողականներից՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության (ՔԴՄ/ՔՍՄ) քաղաքական դաշինքից, 5 տոկոս տարբերությամբ։





























