Տոկիոյի շրջանային դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Ցուկասու Ակիմոտոյին կոռուպցիայի պատճառով, հայտնում է Nippon.com-ը:

Խորհրդարանականը մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ: Նա պետք է նաեւ 7.58 մլն իենի (մոտ 69 հազար դոլար) տուգանք վճարի:
Դատախազությունն ավելի վաղ պահանջել էր, որպեսզի Ակիմոտոն դատապարտվի 5 տարվա ազատազրկման:

Պատգամավորը, ըստ հետաքննության, ներգրավված է սահմանված տուգանքին համարժեք չափով կաշառք վերցնելու մեջ: Հաստատվել են ժողովրդի ընտրյալի շփումները չինական ընկերություններից մեկի հետ, որը մասնագիտացել է մոլախաղերի բիզնեսում:

Ակիմոտոն առաջին անգամ ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերին: Երեք ամիս անց նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: 2020 թվականի օգոստոսին պատգամավորը կրկին կալանավորվել էր՝ կաշառակերության գործով նոր մեղադրանքների կապակցությամբ: