Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ, իհարկե, ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ: Այդ մասին մայիսի 19-ին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը:

«Միեւնույն ժամանակ նա Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւանն է, ուստի այստեղ տեղի ունեցող իրադարձությունները մեզ շատ են հետաքրքրում: Մեր նպատակն է՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը, եւ Թուրքիան մտադիր է ավելի ակտիվ ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ»,- ասել է դեսպանը: