Փարիզի ոստիկանությունը 2 կասկածյալի է ձերբակալել Վանդոմի հրապարակում Bulgari ոսկերչական բուտիկի թալանումից հետո։
Վանդոմի հրապարակը Փարիզի եւ Եվրոպայի ամենաճոխ եւ թանկարժեք առեւտրային կենտրոններից է։
Ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ ոստիկանության սպաները հետեւել են 3 կասկածյալի, որոնք փորձել են մեքենայով փախուստի դիմել։
Հասկանալի չէ, թե ինչ են կարողացել գողանալ դիզայներական խանութում։
Ոստիկանությունը դեռ փնտրում է երրորդ կասկածյալին։



























