Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը բանակցություններ է վարել ԱՄԷ-ի գործընկեր շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանի հետ` փորձելով շտկել երկու հարեւանների վատթարացող հարաբերությունները, գրել է MEM-ը:

Ըստ պետական ​​WAM լրատվական գործակալության՝ բեն Սալմանը զանգահարել է ալ Նահայանին եւ քննարկել երկրների միջեւ «ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները»:

Դե ֆակտո կառավարիչների միջեւ բանակցությունները հաջորդել են Աբու Դաբիի վերջին հայտարարությանը` օտարերկրյա ներդրողների ներգրավման մի քանի նախաձեռնությունների մեկնարկի վերաբերյալ, որոնք Ռիադի կողմից դիտվել են որպես մարտահրավեր:

ԱՄԷ-ն հույս ունի 150 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել եւ Աբու Դաբին ավելի մրցունակ դարձնել տարածաշրջանում:

Էր Ռիադը, իր հերթին, ԱՄԷ-ի դեմ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որոնք ստիպում են անդրազգային կորպորացիաներին տեղափոխվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք: Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան լրատվամիջոցներին հանձնարարել է իրենց կենտրոնակայանը տեղափոխել Էր Ռիադ: Սա ակնհայտ հարված էր Դուբայի համար, որտեղ տեղակայված են բազմաթիվ համաշխարհային եւ տեղական մեդիա ընկերություններ: 

Էր Ռիադի եւ Աբու Դաբիի ազգային շահերը վերջին տարիների ընթացքում ավելի ու ավելի են տարբեր են դառնում, ինչպես եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ նրանց տեսակետները: Մինչեւ վերջերս երկու երկրները համակարծիք էին տարածաշրջանային հարցերի մեծ մասի շուրջ: Ամեն բան սկսվեց 2019 թվականին, երբ ԱՄԷ-ն Եմենից դուրս բերեց իր զինուժի մեծ մասը՝ Սաուդյան Արաբիային մենակ թողնելով հութիների դեմ պատերազմում:

Լարվածության այլ հիմնական աղբյուրներ են համարվում Սաուդյան Արաբիայի ջանքերը՝ վերջ դնելու Կատարի առեւտրային եւ զբոսաշրջային էմբարգոյին, ինչից դժգոհ է Աբու Դաբին, իսկ Էր Ռիադը հավասարապես հիասթափված է ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման տեմպերից: