Քաբուլի բնակչուհիները նորից բողոքի ցույցի են դուրս եկել, ՌԻԱ «Նովոստի»-ին https://ria.ru/ տեղեկացրել է ցույցի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ ցուցարարները տանում էին Գոր նահանգում սպանված բանտի աշխատակցուհի, հղիության ութերորդ ամսում գտնվող Նեգար Մասումիի դիմանկարով պաստառներ։ Թալիբների ներկայացուցիչը հերքել է Մասումիի մահվան մեջ զինյալների մասնակցության մասին տեղեկությունը։
Երթի մասնակիցները պահանջում են ապահովել կանանց մասնակցությունը երկրի կառավարման գործին, այն դեպքում, երբ թալիբները, մեկ օր առաջ հայտարարելով ժամանակավոր կառավարության կազմը, փաստորեն բացառել են նման հնարավորությունը։ Ոչ մի կառավարություն չի կարող բացառել կանանց։ Չի կարելի արհամարհել կանանց իրավունքները»,- ասում են ակցիայի մասնակիցները։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ թալիբները փորձում են խանգարել երթին, որն սկսվել է Դաշտե-Բարչի շրջանում (Քաբուլի արեւմտյան մաս)։ Ցուցարարների հանդեպ ուժի կիրառման մասին տվյալներ առայժմ չեն ստացվել։
Սա առաջին ակցիան չէ, որի ընթացքում աֆղանստանցիները դժգոհում են նոր իշխանությունների քաղաքականությունից։ Սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի բնակիչները փողոցներ դուրս եկան Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի քաղաք այցելությունից հետո։ Ինչպես եւ հիմա, ցուցարարների մեծ մասը կանայք էին։ Տեղեկացվել է, որ արտահայտված հակապակիստանյան բնույթ կրող ակցիան ցրելու համար թալիբները կրակ էին բացում, ինչպես նաեւ մահակներով ծեծում մասնակից կանանց։ Այդ օրը բողոքներին աջակցում էին Քաբուլից հյուսիս գտնվող Փարվան նահանգում, ինչպես նաեւ Հերաթում (երկրի արեւմուտքում գտնվող համանուն նահանգի կենտրոն)։
Իրենց կողմից՝ թալիբները որերորդ անգամ հայտարարում են, որ կանանց իրավունքներն Աֆղանստանում կպաշտպանվեն իսլամի շրջանակում՝ շարիաթի կանոններով նախատեսվածից բացի՝ այլ բանով չբացատրելով դա։





























