Ուսումնական ինքնաթիռն ընկել է չորեքշաբթի օրը Թուրքիայի արեւմուտքում, հայտնում է Hürriyet թերթը:
Վթարը տեղի է ունեցել Սակարյա նահանգի Գյոքգյոզ շրջանում՝ Ստամբուլից 180 կմ հեռավորության վրա: Օդանավի անձնակազմի ճակատագրի մասին առայժմ չի հաղորդվում:
Վթարի վայր են ուղարկվել փրկարարներ եւ հրշեջ ջոկատներ:



























