Շվեյցարիայի բնակիչները ստիպված կլինեն COVID կարգավիճակի մասին վկայագիր ներկայացնել՝ բարեր, ռեստորաններ եւ ֆիթնես կենտրոններ մուտք գործելու համար. նպատակը հիվանդանոցների ծանրաբեռնվածության թուլացումն է, որոնք պայքարում են վարակի չորրորդ ալիքին դիմակայելու համար, հաղորդել է Reuters-ը:
«Իրավիճակը մնում է անկայուն, մինչ օրս գրանցվել է ավելի քան 3500 դեպք», - ասել է առողջապահության նախարար Ալեն Բերսեթը: «Այլընտրանքը ամեն ինչ փակելն է, եւ դրանից խուսափելու համար ամեն բան կանենք»:
Շվեյցարական COVID վկայագիրը տրամադրում է որպես պատվաստումների, վարակից ապաքինվելու կամ թեստի բացասական արդյունքի ապացույց:
«Այս որոշումը անհամաչափ է եւ հանգեցնում է բնակչության հետ ակնհայտ անհավասար վերաբերմունքի», - հայտարարել է հյուընկալության եւ սննդի GastroSuisse լոբբիստական հատվածի ղեկավար Կազիմիր Պլատցերը՝ ձեռնարկությունների կորցրած շահույթի դիմաց փոխհատուցում պահանջելով պետությունից:





























