Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 2 455-ով։ Մահացել է 58 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 572 948 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 4 427, համավարակի սկզբից՝ 531 764 մարդ։ Մահացել է 8 035-ը։

Մեկ օրում անցկացվել է 36 151 թեստ, այդ թվում՝ 19 693 հակագեն եւ 16 458 ՊՇՌ թեստեր։

Վարակման ցուցանիշը մեկ օրում՝ 6,79 տոկոս, վերջին 14 օրում՝ 8,48, վերջին յոթ օրում՝ 7,69 տոկոս։

Այս ընթացքում կատարվել է 1 405 877 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 24 670։

Ներկա պահին կարանտինի մեջ է 85 մարդ, հիվանդանոցներում՝ 6 417, քովիդ-հյուրանոցներում՝ 2 032 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։