NXIVM սեքս աղանդի համահիմնադիր, 67-ամյա Նենսի Զալցամը Նյու Յորքի դաշնային դատարանի կողմից դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման, հայտնում է CNN-ը:
Հրապարակման մեջ նշվում է, որ դատախազները հանդիպման ժամանակ ասել են, որ Զալցմանն օգնել է NXIVM-ի հիմնադիր եւ ղեկավար Քեյթ Ռանիերին հանցավոր կազմակերպության առաջնորդ լինել: Իր հերթին, ամբաստանյալի պաշտպաններն ասել են, որ կինն ինքն է զոհ եղել, գուցե՝ առաջիններից մեկը:
Դատախազները նշել են, որ Զալցամն առանցքային դեր է խաղացել Ռանիերի քննադատներին ահաբեկելու փորձերում, ինչը հետագայում նպաստել է աղանդի մեջ «վախի» մթնոլորտի ձեւավորմանը:
Ավելի վաղ դերասանուհի Էլիսոն Մեքը, ով «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալում խաղում էր գլխավոր դերերից մեկը, դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ NXIVM սեքս պաշտամունքի կազմակերպմանը մասնակցելու համար:
2020 թվականի աշնանը աղանդի առաջնորդ Քեյթ Ռանյեն դատապարտվել էր 120 տարվա ազատազրկման:
NXIVM աղանդը հիմնադրվել է 1998 թվականին: Կազմակերպությունն իր ծառայություններն էր առաջարկում անհատական կատարելագործման դասընթացների անվան տակ: Ինքը՝ Ռանյեն, հայտնի էր Հոլիվուդում եւ գործարար շրջանակներում:



























