Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայությանը թույլ է տրվում բաց թողնել Լա Մանշը բրիտանական ափերի մոտ հատող եւ միգրանտներ տեղափոխող նավակները։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փատելը, տեղեկացնում է BBC-ն։

Պարբերականը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-9-ը նավակներով Լա Մանշն անցել է 1500 միգրանտ։ Հայտնի է դարձել նաեւ, որ Փատելը չի կարողացել համաձայնեցնել նեղուցով անլեգալ միգրացիայի կանխման համատեղ միջոցները ֆրանսիացի պաշտոնակցի՝ Ժերալդ Դարմանենի հետ։

BBC-ն ուշադրություն է հրավիրում միջազգային իրավունքի վրա, որի համաձայն՝ մարդիկ, որոնց ծովում զոհվելու վտանգ է սպառնում, պետք է փրկվեն։ Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ է օգտագործել պայքարի բոլոր հնարավոր մարտավարություններն անլեգալ միգրացիայի դեմ։ Բրիտանական ՆԳՆ-ում հավաստիացրել են, որ փնտրելու են հակամիգրացիոն քաղաքականության  ամենաանվտանգ տարբերակները։