Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 19-ին ընդունել է ԽՍՀՄ կրկնակի հերոսներ, տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին եւ Վլադիմիր Լյախովին:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը նշանակալից է համարել նրանց այցը Հայաստան:

Աբովյան քաղաքում Ալեքսեյ Լեոնովին, Վիկտոր Գորբատկոյին եւ Վլադիմիր Լյախովին շնորհվել են պատվավոր քաղաքացու կոչումներ: Նրանք մասնակցել են քաղաքի Տիեզերագնացների հրապարակի բացմանը: Հյուրերը նշել են, որ հաջորդ տարի լրանում է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի` տիեզերք թռչելու 50 տարին, եւ ցանկալի կլինի այդ հրապարակում կանգնեցնել տիեզերագնացությանը նվիրված հուշարձան՝ ակնկալելով աջակցություն նաեւ Հայաստանի խորհրդարանից: