«Թալիբան» շարժումը թույլատրել է 100-ից 150 արեւմտյան քաղաքացու, այդ թվում՝ ամերիկացիների, մեկնել Քաբուլից առաջիկա ժամերին, հայտնել են քաթարյան իշխանությունները: Սա առաջին նման թռիչքն է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, հաղորդում է AP-ն:
Օտարերկրացիների մի մեծ խումբ մեկնել է հինգշաբթի Qatar Airways ավիաընկերության չվերթով, որն ավելի վաղ մարդասիրական օգնություն էր հասցրել երկիր, ասել է Կատարի հատուկ բանագնաց Մութլակ բին Մաջեդ ալ-Քահթանին:
Ալ Քահթանին ասել է, որ սա առաջին միջազգային կոմերցիոն թռիչքն է Քաբուլի օդանավակայանից այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը լքեցին երկիրն օգոստոսի վերջին:




























