Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը այսօր՝ մայիսի 19-ին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ պատգամավորների դատին է ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին" նախագծերը: Այս նախագծով գործադիրը նախատեսում է պետության սեփականություն հանդիսացող հողերը կառավարության որոշմամբ, իսկ համայանքային սեփականություն հանդիսացող հողերը` կառավարության համաձայնությամբ անհատույց տրամադրելու հնարավորություն` սոցիալական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքում: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այս նախագծին տվել է դրական եզրակացություն: Արդարադատության փոխնախարարը ընդգծել է, որ բոլոր հողերը տրամադրվելու են բացառապես կառավարության համաձայնությամբ, եւ ոչ նպատակային օգտագործման դեպքում դրանք կարող են ետ վերցվել:

Խորհրդարանն այսօր սկսել է մեկ այլ՝ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» նախատեսող օրենքի նախագծի քննարկումը: Հարցի քննարկումը ԱԺ-ն կշարունակի իր վաղվա՝ մայիսի 20-ի նիստում: