Վանիլինը, որն աճում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում, անհետացման ամնեամեծ վտանգի տակ է: Գիտնականները հայտնում են, որ տարածաշրջանի բոլոր ութ վայրի տեսակներն արդեն գրանցված են Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր գրքում:

Երկրորդ տեղում վայրի բամբակն է, դրա տեսակների 92%-ն անհետացման վտանգի տակ է: Ավոկադոյի հինգ տեսակներից երեքը ռիսկի գոտում են, վայրի կարտոֆիլի տեսակների 23%-ը անհետացման եզրին է, գրում է Popmech-ը:

Հսկայական թվով վայրի բույսեր, որոնք հայտնաբերվել են ժամանակակից Մեքսիկայի, Գվատեմալայի, Սալվադորի եւ Հոնդուրասի տարածքում, մշակվել են դեռեւս ացտեկների եւ մայաների կողմից: Այսօր մեր «ընտանի» դարձրած տեսակների 224 ցեղակից մշակաբույսերն անհետացման վտանգի տակ են:

Գիտնականները հայտնում են, որ վայրի լոբու, դդմիկի, չիլի պղպեղի եւ լոլիկի որոշ տեսակներ նույնպես կարող են անհետանալ: Բոլոր ուսումնասիրված տեսակների միայն 35%-ն է անհետացման վտանգի տակ` հիմնականում գյուղատնտեսության եւ պեստիցիդների օգտագործման պատճառով: