Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են Էրեբունի վարչական շրջանի խանութներից մեկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

«Բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), թե՛ աշխատակիցները, թե՛ հաճախորդները չեն կրել դիմակներ:

Կազմվել է արձանագրություն»,- նշված է հաղորդագրությունում: