«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները հազարավոր մարդկանց վտարել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող Փանջշեր նահանգից, ինչպես նաեւ էթնիկ զտումներ են իրականացնում: Այս մասին ասել է Աֆղանստանի Ազգային դիմադրության ճակատի (FTS) ներկայացուցիչ Ալի Մայսամ Նազարին:
«Թալիբան»-ը հազարավոր մարդկանց վտարել է Փանջշերից: Նրանք էթնիկ զտումներ են իրականացնում, իսկ աշխարհը դեռ հետեւում եւ անտեսում է իրավիճակը»,- գրել է Նազարին Twitter-ում՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջամտել եւ « վերջ տալ այս ռազմական հանցագործություններին»:
Օգոստոսին երկրից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին թալիբները գրավեցին երկրի բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները: Սակայն Փանջշեր նահանգը դեռ անառիկ է մնում: Թալիբներին հաջողվել է գրավել միայն գլխավոր ճանապարհը:




























