Եվրամիությունը դեռ չի կողմնորոշվել Աֆղանստանում իր դիվանագիտական ​​առաքելության ձեւաչափի հարցում. դրա ստեղծման պայմանները դեռ չկան: Այս մասին ուրբաթ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդումները Քաբուլում եվրոպական դիվանագիտական ​​ներկայացուցչություն ստեղծելու հարցով թալիբների հետ ԵՄ-ի շփումների վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Առայժմ ԵՄ երկրների միջեւ շարունակվում են քննարկումները, թե ինչ հանգամանքներում, ինչ պայմաններում եւ ինչ ձեւով կապահովվի դիվանագիտական ​​ներկայությունն Աֆղանստանում: Այս պահին դրա համար դեռ պայմաններ չեն ստեղծվել»,- ասել է նա: