Վալենսիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը 2-րդ մեդալն է նվաճել։ Աղջիկների պայքարում արծաթե մեդալի է արժանացել Իզաբելլա Յալյանը։ 15-ամյա ծանրորդուհին 53 կգ քաշայինների պայքարում երկամարտի 163 կգ արդյունքով գրավել է 2-րդ տեղը։
Առաջինը բելառուս Ալյոնա Չիչկանն էր, ով երկամարտում արձանագրել է 175 կգ։ Հիշեցնենք, որ մինչ այս ոսկե մեդալ էր նվաճել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը։


























