Թունիսի նախագահ Քայս Սայեդը ծրագրում է ժամանակավոր դադարեցնել սահմանադրության գործողությունը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նախագահի խորհրդականներից մեկի՝ Վլաիդ Հաջեմի հայտարարությունը։
6 շաբաթ անց, այն բանից հետո, երբ Սայեդը պաշտոնաթող է արել վարչապետին և ժամանակավոր դադարեցրել խորհրդարանի աշխատանքը, նա դեռ չի ձևավորել նոր կառավարություն և հայտարարությւն չի արել երկարաժամկետ մտադրությունների մասին։
«Այդ համակարգը չի կարող շարունակվել․․․համակարգի փոփոխությունը նշանակում է սահմանադրության փոփոխություն հանրաքվեի միջոցով»,-ասել է Վալիդ Հաջեմը։





























