Եգիպտոսի հյուսիսային ափում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա: Youm7-ի հաղորդմամբ՝ ծովում՝ լողափից շուրջ երեք կիլոմետր հեռավորության վրա, շնաձկան հարձակման հետեւանքով տղամարդ է վիրավորվել:

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ նա լողում էր Միջերկրական ծովում:

Հիվանդանոցում հաստատել են, որ Ալեքսանդրիայից 58-ամյա Տարեք Հալաֆ Մոհամեդ Համեդը վիրավորում է ստացել: