Ես բացառում եմ, որ եթե որեւէ ռեժիմի ժամանակ Նիկոլի խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը ձերբակալված լիներ, ապա Նիկոլը հանգիստ կմտներ խորհրդարան եւ կմասնակցեր նրա ընթացիկ աշխատանքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Խոսքն այն մասին չէ, որ Նիկոլը ընկերասեր է, օրինապաշտ է եւ այլն, այլ այն մասին, որ նա շատ լավ պատկերացնում է, որ անօրինական ձերբակալված պատգամավորի ազատության համար պայքարելը շատ ավելի լուրջ քաղաքական ակցիա է, քան գյուղատնտեսության սուբսիդիաները քննարկելը, կամ հանձնաժողովի նախագահ-փոխնախագահի համար պայքարելը»,- գրել է Ենոքյանը: