ԱՄՆ-ում ընթացող շախմատի առաջնությունում հանդես եկող հայ շախմատիստները զիջել են դիրքերը:
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 6-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Երմոլինսկու հետ եւ այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով առաջնության առաջատար քառյակին՝ Նակամուրային, Կամսկուն, Շուլմանին, Օնիշչուկին:
Մելիքսեթ Խաչիյանը ոչ-ոքի է խաղացել Գուրեւիչի հետ եւ հանգրվանել է 20-րդ հորիզոնականում, իսկ Լեւոն Ալթունյանը պարտություն է կրել Հեսսից: Ալթունյանը այժմ 1,5 միավորով 21-րդն է: Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 24 շախմատիստներ:


























