Սիրիայում հարձակման հետեւանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, 3-ը վնաասվածք է ստացել, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։

2020 թվականի մարտի 6-ից Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնությունից հետո հրադադարի ռեժիմ է գործումԼ Սակայն ընդդիմադիր խմբավորումները, որոնք կռվում են Թուրքիայի կողմից, եւ «Ջաբհաթ ան—նուսրա»-ի ահաբեկիչները մշտապես խախտում են հրադադարը՝ կրակ բացելով սիրիական բանակի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։