Ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցները որսագողության դեպք են բացահայտել:

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈՒԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդու։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։