Հայաստանի խորհրդարանը քիչ առաջ 72 կողմ, 9 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության առաջարկած օրինագիծը:
Կողմ է քվեարկել կոալիցիան: Իսկ «Ժառանգությունն» ու դահլիճում ներկա ՀՅԴ-ական պատգամավորները դեմ են քվեարկել:
Հիշեցնենք, որ դեռ երեկ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին առաջարկել էր կողմ քվեարկել՝ մի պայմանով, որ օրինագծի շուրջ տեղի ունենան լսումներ: ԱԺ նախագահի առաջարկով խորհրդարանական լսումները տեղի կունենան հաջորդ շաբաթվա ընթացքում, որին կհրավիրվեն ոլորտի մասնագետներ, միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լսումների նպատակն է լրամշակել օրինագիծը, ինչից հետո այն կներկայացվի երկրորդ ընթերցման:



























