Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեյին փոխարինելու է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հարցին՝ ընդհանրապես սպասվո՞ւմ է համանախագահի փոփոխություն, դեսպանատնից պատասխանել են, որ եթե նման փոփոխություն սպասվի, ապա այդ մասին կտեղեկացնեն լրատվամիջոցներին:




























