Սեպտեմբերի 21-27-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հանդիպման ժամանակ Աֆղանստանը կներկայացնի միջազգային կազմակերպության առաքելության գործող ղեկավար Գուլյամ Իսխաքզայը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում աղբյուրին:

«Աֆղանստանից ներկա կգտնվի ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը»,-հաղորդում է աղբյուրը:

Աֆղանստանի կողմից նախնական ցանկում ներառված էր նախագահը: Սակայն պաշտոնը զբաղեցնող Աշրաֆ Գանին փախուստի էր դիմել երկրից օգոստոսի 15-ին Քաբուլը թալիբների կողմից գրավելուց հետո: