Թալիբների եւ Ազգային դիմադրության ճակատի մարտիկների միջեւ մարտական բախումները վերականգնվել են Բագլան հյուսիսային գավառում, հաղորդում է TOLO News-ը:

Այսօր առավոտյան Անդարաբյան հարթավայրի Փուլի-Հիսար շրջանում վերականգնվել են մարտերը թալիբների եւ ապստամբության մարտիկների միջեւ: Կրելով կորուստներ՝ «Թալիբանի» զինյալները ստիպված էին նահանջել այդ շրջանից: Ներկայում բախումները դեռեւս շարունակվում են: