Կոլումբիայի զինվորականները 2.4 տոննա կոկաին են առգրավել՝ տարեսկզբից առգրավված ամենամեծ խմբաքանակը: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Մեզ հաջողվել է առգրավել կոկաինի ամենամեծ խմբաքանակը տարեսկզբի, որը գտնվում էր նավակի վրա: Նրա քաշը գերազանցել է 2.4 տոննան»,- գրել է նա Twitter-ում:

Նախարարի խոսքով՝ կոկաինը պատկանում էր «Ծոցի կլան» հանցավոր խմբին: Խմբաքանակի արժեքը գնահատվում է 80 մլն դոլար:

Թմրանյութերով նավակը հայտնաբերվել է Սան Անդրես կղզուց 300 կմ հեռավորության վրա: Զինվորականները ձերբակալել են հինգ մարդու, որոնցից չորսը կոլումբիացիներ են:

Կոլումբիայի նավատորմի տվյալներով՝ տարեսկզբից առգրավվել է 235 տոննա կոկաին: