Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է «Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը:
Օրենքը ամրագրում է Դաշնային միգրացիոն ծառայության՝ օտարերկրացիների մասին տեղեկատվական բանկեր վարելու լիազորությունը: Յուրաքանչյուր ներգաղթյալ պետք է պարտադիր դակտիլոսկոպիկ գրանցման եւ լուսանկարման ենթարկվի:
Աշխատանքային գործունեության համար օտարերկրյա քաղաքացիները պետք է ծառայությունից թույլտվություն ստանան մեկից երեք ամիս ժամկետով, որը կարող է երկարացվել երեք ամիս ընդմիջումներով: Թույլտվության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 12 ամիսը: Թույլտվության արժեքը ամսական 1000 ռուբլի է:




























