Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են աշխարհում ամենահզոր բարձրջերմաստիճանային գերանցումային մագնիսը։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ինստիտուտի կայքում, տեղեկացնում է Gazeta-ն։

Սեպտեմբերի 5-ին  փորձարկումների ժամանակ այդ մագնիսը մագնիսական դաշտի լարվածության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ այն հասցնելով 20 տեսլայի։ Հետազոտության ղեկավար Մարթին Գրինվալդի խոսքով՝ այս հաջող ցուցադրությունը թույլ կտա լրջորեն առաջ մղել աշխարհում առաջին ջերմամիջուկային էլեկտրակայանի կառուցման նախագիծը։

Ջերմամիջուկային սինթեզի համար ջերմաստիճանը պետք է հասնի միլիոնավոր աստիճանների, այնպես որ չկա նյութ, որը կդիմանա ռեակցիայի արտադրանքին։ Դրա փոխարեն առաջարկվում է զսպել հղոր մագնիսական դաշտով։ Բայց գերանցումային մագնիսը չի դիմանա նման էլեկտրական բեռնվածություններին, իսկ ցածրջերմաստիճանային գերացումային մագնիսը  բավական ծանրաշարժ է եւ պահանջում է բարդ սարքավորում աշխատանքի համար։

Նոր ցուցադրական սարքը, որն ստացել է SPARC անունը, թույլ է տալիս հասնել 20 տեսլա լարվածության եւ ունի ընդամենը երկու մետր տրամագիծ։ Նույն դաշտի ստեղծման համար ցածրջերմաստիճանային գերանցումային մագնիսից կպահանջվեր 40 անգամ ավելի մեծ տեղ։