Վրաստանի ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե չի բացառում, որ Գորիի կենտրոնը գնդակոծել են վրացական զորքերը:
«Երբ հիշում եմ պատերազմը, մտածում եմ, որ Գորիի կենտրոնը գնդակոծել են մերոնք»,- ասել է Բուրջանաձեն՝ խոսելով 2008թ. օգոստոսյան պատերազմի մասին: Խորհրդարանի նախկին խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը:
Բուրջանաձեն պահանջում է հետաքննել Գորիի կենտրոնի գնդակոծումը: Նա նաեւ հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունները փորձում են կապեր հաստատել Մոսկվայի հետ:




























