Էդինբուրգի համալսարանի (Շվեդիա) գիտնականները ներկայացրել են որոշ նշաններ, որոնցով կարելի է որոշել մարդկանց բարձր ինտելեկտը: Եւ այս նշանները բոլորովին նման չեն մեզ հայտնիներին: Շվեդական Expressen թերթը ներկայացրել է բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց մի քանի առանձնահատկություններ:
1. Journal of Human Resource-ում հրապարակվել են ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ ընտանիքի ավագ երեխաներն ավելի զարգացած են, քանի որ ճանաչողական ունակությունների զարգացման առումով նրանց ավելի մեծ ուշադրության են արժանացրել: Նաեւ պատճառն այն է, որ մայրը, առաջնեկների հղիության ընթացքում լավ է պահպանել իր առողջությունը, մասնավորապես, հրաժարվել է ալկոհոլից եւ ծխելուց:
2. Գիտնականները, հետազոտություններ կատարելով, պարզել են, որ երաժշտությամբ զբաղվող երեխաներն ավելի ընդունակ են ծրագրեր կազմելիս, զուսպ են եւ ավելի լավ են կարողանում շփվել մարդկանց հետ:
3. Բարձր ինտելեկտով մարդիկ տագնապի հակում ունեն: Գիտնականները ենթադրում են, որ դա պայմանավորված է կատարելագործվելու եւ լավագույնին հասնելու նրանց ունակությամբ: Դրանից էլ նրանց մոտ հաճախ դեպրեսիա կամ խուճապ է հայտնաբերվում:
4. Մարդիկ, ովքեր իրենց թույլ են տալիս դատել ուրիշներին, նույնպես բարձր ինտելեկտ ունեցողների թվին են պատկանում: Նման մարդիկ վերլուծական մտածողության ունակություն ունեն: Նրանք դա անում են արտաքին նշանների, վարքագծի հիման վրա եւ դրանք համեմատում են մարդու այլ հատկությունների հետ:
5. Հայտնի նյարդավիրաբույժ Ռահուլ Ջանդիալը նկատել է, որ խելացի մարդիկ զբաղվում են սպորտով: Նրա կարծիքով, սպորտը զարգացնում է մտածողությունը: Ավելին, այս դեպքում ավելի լավ է զբաղվել ֆիզիկական վարժությունների աերոբիկ տեսակներով:
6. Ձախլիկ ծնված փոքր թվով մարդիկ նույնպես համարվում են բարձր ինտելեկտուալ: Նրանք հակված են արագ լուծել մաթեմատիկական խնդիրները:
7. Բուերն այն մարդիկ են, ովքեր սիրում են գիշերը արթուն մնալ: Նրանք նաեւ բարձր ինտելեկտ ունեն: Գիտնականները ենթադրում են, որ դա գալիս է նախնիներից, ովքեր ստիպված են գոյատեւել գիշերը՝ վտանգի պայմաններում:
8. Խելացի մարդիկ միայնակ են: Դա ապացուցել են Սինգապուրի Կառավարման համալսարանի եւ Լոնդոնի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի հետազոտողները: Նման մարդիկ բացարձակապես երջանիկ են, երբ նրանց կյանքը քիչ է կապված հանրության հետ:
9. Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ լավ են հարմարվում հանգամանքներին: Դա պայմանավորված է նրանով, որ ցանկացած հանգամանքներում անհրաժեշտ է օգտագործել բոլոր մտավոր եւ ֆիզիկական ունակությունները` հարմարավետ գոյություն ապահովելու համար:
10. Անփութությունը շատ լավ որակ չէ ցանկացած մարդու համար: Բայց խելացի մարդկանց մոտ այն հաճախ կարելի է դիտարկել: Ստեղծագործական գործունեության համար սովորական մարդկանց անհրաժեշտ է կարգուկանոն, իսկ ինտելեկտուալներին սթրեսային «անփույթ» պայմաններն են օգնում լուծումներ գտնել:
11. Մարդիկ, ովքեր գիտեն կատակել սովորական մարդկանց համար ոչ ստանդարտ բաների շուրջ (սեւ հումոր), նույնպես պատկանում են խելացի մարդկանց կատեգորիային: Որովհետեւ նման բան մտածելու համար հարկավոր է օգտագործել մտածողության շատ անկյունները:
12. Գիտնականներն ապացուցել են, որ ակնոց կրող մարդիկ ավելի խելացի են, քանի որ հանճարները վատ տեսողության համար պատասխանատու գեներ կրելու հակում ունեն:





























