Acta Paleontologiya Polonic գիտական ​​ամսագիրը հրապարակել է Չիլիի պալեոնտոլոգների հետազոտության ​​տվյալները: Նրանք Հարավային Ամերիկայում պտերոզավրերի քարացած մնացորդներ են հայտնաբերել, հաղորդել է Planet- today-ը:

Սրանք թռչող մողեսների անհետացող ներկայացուցիչներ են, որոնք ապրել են Մեզոզոյան դարաշրջանի տրիասական եւ կավճային ժամանակաշրջաններում (մոտ 160 միլիոն տարի առաջ): Այս հայտնագործությունների շնորհիվ գիտնականներին հաջողվել է եզրակացնել, որ հնագույն թռչող սողուններն ապրել են ավելի հսկայական տարածքներում, քան գիտնականները ենթադրում էին: Այս մասին հայտնել է Չիլիի համալսարանի գիտաշխատողներից Ջոնաթան Ալարկոնը: Նա նաեւ հայտնել է, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են պտերոզավրերի ներկայացուցչիների այն կարգին, որոնց թեւերի բացվածքը մոտ երկու մետր է եւ որոնք սրածայր դունչ ու երկար պոչ են ունեցել:

Գիտնականներն ապացուցել են, որ հայտնաբերված թռչող մողեսը պատկանում է մի ցեղատեսակի, որը բնակվել է Գոնդվանա նախապատմական գերմայրցամաքի տարածքում, որը հետագայում ձեւավորել է Հարավային կիսագնդի տարածքը: Այս պտերոզավրը համարվում է այս կարգի բոլոր հայտնաբերված կենդանիներից ամենահինը: Նմանատիպ հին արքոզավրոս հայտնաբերվել է 12 տարի առաջ Ատակամա անապատում: