Հայաստանի կառավարությունը Շիրակի մարզպետի պաշտոնում հաստատել է Աշոտ Գիզիրյանի թեկնածությունը:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով մայիսի 1-ին Գիզիրյանը ազատվել էր Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:

Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Համաձայն ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության, Լիդա Նանյանը հրաժարական էր տվել, քանի որ չէր կարողացել լեզու գտնել Հանրապետականի կոալիցիոն գործընկերների՝ ԲՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» հետ: