Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում դենգե տենդի զոհերի թիվը հասել է 120-ի, հաղորդում է The Times of India-ն։
Զոհերի թվում մոտ 90 երեխա կա։
Նրանց թվում է 5-ամյա աղջիկ, ում տեղափոխել են Ֆիրոզաբադի հիվանդանոց, որտեղ նա մահացել է՝ 4 ժամ սպասելով բժիշկների օգնությանը, որոնք այդպես էլ չեն կարողացել օգնություն ցուցաբերել բուժանձնակազմի ծանրաբեռնվածության եւ հիվանդասենյակների պակասի պատճառով։
Այժմ Ուտար Պրադեշում բուժում է ստանում մոտ 12 000 մարդ։ Մոտ 5000-ը տեղափոխվել է 64 հատուկ կետ, որտեղ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Հիվանդությունը բռնկվել էր նաեւ Մատհուրում, Էտայում եւ Մայինպուրիում։ Հիվանդների երկու երրորդ մասը երեխաներ։





























