Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցին հատկացվել է գումար սարքավորումներ եւ այլ գույք ձեռք բերելու համար։ Համապատասխան որոշումը սեպտեմբերի 14-ին ընդունվել է Երեւանի ավագանու նիստում։

Հատկացված գումարի չափը կազմում է 22,5 մլն դրամ։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը նշել է, որ փողը հատկացվել է Հայաստանի կառավարության բյուջեից։